Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Օգնություն խնդրելու աղոթք

Օգնություն խնդրելու աղոթք
18.12.2023 | 00:01

Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:

Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար: Սուրբ և Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին:
Փրկի՛ր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ